Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 8

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 8
17.03.2026 | 12:04

Սկիզբը՝ այստեղ

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս

Հայաստանը և ողջ աշխարհն Ուկրաինական հակամարտությանը զուգահեռ, համակ ուշադրությամբ հետևում են նաև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմին: Եվ դա լիովին հասկանալի է. ինչպես և Ուկրաինական հակամարտության արդյունքը, այնպես էլ տարածաշրջանայինի վերածված այս պատերազմի ելքն են որոշելու նոր աշխարհակարգը, ավելին՝ ոչ միայն Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի վիճակը և կարելի է ասել՝ նույնիսկ բախտը, լինել- չլինելը, եթե բանը, ի վերջո, հասնի միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմին:

Իսլամական Հանրապետության դեմ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի և Իսրայելի չհայտարարված պատերազմի արդեն երրորդ շաբաթն է: ԱՄՆ-ը և Իսրայելը ծանր հարվածներ են հասցնում մեր հարևան ու բարեկամ Իրանին, բայց և նույնպես ծանր հարվածներ ստանում նրանից: Եվ հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ով է ում հաղթում՝ ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի՞ն, թե Իրանը նրանց:

Ներկայիս ռազմագործողության ընթացքում Իրանն առաջին անգամ օգտագործել է ռազմավարական նշանակության երկաստիճան ու գերծանր «Սաջիլ» հրթիռը

Իրանի զինվորականները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ընթացիկ հակամարտության ընթացքում երեկ առաջին անգամ օգտագործել են երկաստիճան «Սաջիլ» հրթիռը. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ):

««Իրական խոստում 4» գործողության 54-րդ ալիքն իրականացվել է երկտոնանոց մարտագլխիկով «Խորեմշահր», «Ղադր», «Հեյբարշեկան», «Էմադ» գերծանր հրթիռների, ինչպես նաև այդ գործողության ընթացքում առաջին անգամ «Սաջիլ» կոշտ վառելիքային ռազմավարական հրթիռի օգտագործմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Պահապանների կորպուսը նշել է, որ գրոհել է Իսրայելի օդային գործողությունների հետ կապված կառավարման և որոշումների կայացման կենտրոնները, ռազմական և պաշտպանական արդյունաբերության հետ կապված ենթակառուցվածքները, ինչպես նաև իսրայելցի զինվորականների հավաքատեղիները:

Սա Իրանի կողմից «Սաջիլ» հրթիռի առաջին կիրառումը չէ. 2025թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտության ժամանակ ԻՀՊԿ-ն հայտնել էր դրա օգտագործման մասին՝ այն բնութագրելով որպես «հեռահար գերծանր երկաստիճան հրթիռ»։

Ինչպես այսօր փոխանցել է ТАСС -ը՝ հղում կատարելով ԻՀՊԿ-ի հաղորդագրությանը, Իրանն Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա հարձակումների 55-րդ ալիքի ժամանակ դարձյալ կիրառել է գերծանր բալիստիկ հրթիռներ: Իրանը պատասխան հարվածների 55-րդ ալիքի ընթացքում հարձակվել է ԱՄԷ-ի «Ադ-Դաֆրա» ռազմաբազայի և Բահրեյնում գտնվող «Էլ-Ջուֆեյր» և «Շեյխ-Իսա» ռազմական օբյեկտների վրա:

«Fateh, Zolfaghar եւ Dezful միջին ու հեռահար պինդ վառելիքային հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ խոցվել են ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի օբյեկտները, որոնք տեղակայված են Ադ-Դաֆրա ավիաբազայում, Էլ-Ջուֆեյր ռազմածովային բազայում և Շեյխ-Իսա ավիաբազայում։ Գործողությունը հաջող է անցել» (հայտարարության տեքստը մեջբերել է SNN հեռուստաալիքը):

Իրանը շաբաթ օրը նույնպես հայտարարել էր Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին: «Press TV» հեռուստաալիքի կողմից X սոցցանցում հրապարակման համաձայն, Իրանը ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը, մասնավորապես, հասցվել է իսրայելական «Նևատիմ» ավիաբազային։

Իսրայելը բախվել է կալանիչ հրթիռների դեֆիցիտի հետ

Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է որսման միջոց հանդիսացող հրթիռների սուր դեֆիցիտի մասին. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտնել է «Semafor» պարբերականը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաների:

«Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, որ Իրանի հետ շարունակվող հակամարտության պատճառով բախվել է բալիստիկ հրթիռների որսման միջոցների սուր դեֆիցիտի»,- գրել է պարբերականը:

«Semafor»-ի տվյալներով՝ Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ արդեն ունենալով որսացող հրթիռների փոքր պաշար, քանի որ դրանք օգտագործել է դեռևս 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակ: Ըստ ամերիկյան մի աղբյուրի, ԱՄՆ-ն այդ մասին իմացել է ամիսներ շարունակ։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը «սպասում և կանխատեսում էր» դա:

ԱՄՆ-ն ինքը, ինչպես հավաստիացրել է զրուցակիցը, նման դեֆիցիտ չի զգում։ Ըստ հրատարակության տվյալների՝ Նահանգներն ունեն մեծ քանակությամբ հրթիռներ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի և կործանիչների համար, ինչպես նաև հակահրթիռներ՝ հետագծի միջին հատվածում բալիստիկ հրթիռները որսալու համար:

«Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է տարածաշրջանում մեր բազաների, անձնակազմի և մեր շահերի պաշտպանության համար»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ Իսրայելն աշխատում է դեֆիցիտի վերացման տարբերակների վրա:

Ինչպես ընդգծվում է, հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ն իր հրթիռները կվաճառի կամ կկիսվի Իսրայելի հետ, քանի որ դա կազդի զինամթերքի մատակարարման հետ կապված իրավիճակի վրա: Նշենք, որ խոսքն ԱՄՆ-ի կողմից կալանիչ հրթիռների մատակարարման մասին է իր այլ դաշնակիցներին, որոնց հետ Միացյալ Նահանգներն արդեն իսկ պայմանագրեր ու պարտավորություններ ունի:

Հաղորդելով Իսրայելի կալանիչ հրթիռների խիստ անբավարարության մասին, «RT на русском» -ը «Semafor»-ից հավելյալ մանրամասնություն է նշել՝ Իսրայելի կալանիչների պաշարները սպառվել են մինչև կրիտիկական, չափազանց ցածր մակարդակի:

Ավելի վաղ միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Թեոդոր Փոստալը RT-ի հետ զրույցում պատմել էր , որ ամերիկյան «Patriot» հակահրթիռային պաշտպանության համալիրներն ի վիճակի չեն արդյունավետորեն խոցել Իրանի բոլոր բալիստիկ հրթիռները, որոնցով Թեհրանը գրոհում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտները:

Իսրայելը հարվածներից պաշտպանվելու այլ միջոցներ էլ ունի, օրինակ, երկրի զինված ուժերը դրա համար կարող են կործանիչներ օգտագործել։ Սակայն որսացող հրթիռները, ինչպես, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , գրել է «Semafor»-ը, հեռահար կրակի դեմ ամենաարդյունավետ միջոցն են։ Բացի այդ, հավելենք, կործանիչներից արձակված հրթիռներով բալիստիկ հրթիռները խոցելը դժվար է, դրանք համեմատաբար արդյունավետ են ԱԹՍ-ների դեմ պայքարում:

Իրանը հարվածել է Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի սրտին

Այն, որ Իսրայելի կալանիչ հրթիռները գրեթե սպառվել են և սիոնիստական պետությանը դեռ չի հաջողվել ԱՄՆ-ից դրանք ստանալ, և, ինչպես վերը նշվածից է հասկանալի, միգուցե առաջիկայում էլ չհաջողվի ստանալ, ապացուցվում է փաստերով:

Ինչպես Կատարի մայրաքաղաք Դոհայից մի քանի ժամ առաջ փոխանցել է ТАСС -ը՝ հղում կատարելով Իսլամական Հանրապետության բանակի մամուլի ծառայությանը, Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական «Rafael» զինագործական ընկերության և «Israel Aerospace Industries» ավիացիոն կորպորացիայի արտադրական հզորություններին:

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը, ի պատասխան ամերիկա-սիոնիստական թշնամու հանցագործությունների, մի քանի ժամ առաջ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել «Rafael» զենքի արտադրության կարևոր և ռազմավարական կենտրոններին և սիոնիստական վարչակարգի «Israel Aerospace Industries» ավիացիոն արդյունաբերությանը»,- նշված է Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերել է SNN հեռուստաալիքը:

««Rafael» զենքի արտադրության կենտրոնը զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի մշակմամբ, ինչպիսին է «Երկաթե գմբեթը», ինչպես նաև սիոնիստական վարչակարգի բանակի համար «Spike» հրթիռների (խոսքը «Spike» հակատանկային հրթիռային համալիրների հրթիռների մասին է) և կիբերտեխնոլոգիաների,- մանրամասնել են իրանական բանակում:- Ավիացիոն արդյունաբերության կենտրոնը՝ «Israel Aerospace Industries»-ը, զբաղվում է ռազմական ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների, ՀՕՊ համակարգերի արտադրությամբ և կենսական կարևոր համակարգերի մշակմամբ, ինչպիսին է «Arrow հակահրթիռային վահանը»:

Իրանը հարձակվել է Իսրայելի ոստիկանության շտաբի և անվտանգության կենտրոնների վրա

Ահա ևս երկու փաստ, որ Իսրայելի կալանիչ հրթիռները գրեթե սպառվել են և լրջորեն նվազել է սիոնիստական պետության պաշտպանունակությունը: Իրանին փաստորեն հաջողվել է անցած օրերի ընթացքում մաշել Իսրայելի կալանիչ հրթիռների պաշարները, ինչն ակնհայտ է նաև այսօր սիոնիստան Իսրայելի՝ Ջհուդստանի մայրաքաղաք Թել Ավիվի վրա Իրանի հրթիռային հարձակման ժամանակ Իսրայելի հակահրթիռային համալիրների աշխատանքի գրեթե իսպառ բացակայությունը պատկերող տեսանյութից :

Իրանական անօդաչու թռչող սարքերը երեկ հարվածել են Իսրայելի ոստիկանության շտաբին, նրա հատուկ ջոկատայիններին և անվտանգության կենտրոններին. այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով իրանական բանակի հայտարարությունը։

Ըստ հեռուստառադիոընկերության տեղեկությունների, Իրանի զինվորականները հարձակվել են նաև Իսրայելի ոստիկանության «Լահավ-433» հատուկ ստորաբաժանման և «Gilat Defense» արբանյակային կապի կենտրոնի վրա:

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն, որի հայտարարությունը տարածել էր «Tasnim» գործակալությունը, հավաստել է, որ «Ճշմարիտ խոստում-4» գործողության հերթական փուլի ընթացքում խոցել է Թել Ավիվը և Իրաքում ու Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմաբազաները:

Իրանի գրոհները հետ մղելու համար սպառվում են նաև Պարսից ծոցի երկրների հակաօդային պաշտպանության հրթիռները

Պարսից ծոցի երկրները, որոնք ներքաշվել են Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հակամարտության մեջ, կարող են երկու շաբաթ անց մնալ առանց ՀՕՊ-ի։ Ինչպես «Аргументы и факты»-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ, պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը, նրանց ունեցած հրթիռների պաշարը կսպառվի։

«Պարսից ծոցի երկրներում կան հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ամերիկացիները վաճառել են նրանց մեծ գումարով, բայց նրանք, հավանաբար, օգտագործել են հրթիռների մեծ մասը,- ասել է Դանդիկինը:- Նրանք խփում են Իրանի արձակած հրթիռներն ու դրոնները, բայց կրկին ԱՄՆ-ի օգտի համար են խփում։ Եթե նրանց տարածքում չլինեին ամերիկյան բազաներ, նրանց չէին հարվածի։ Պարսից ծոցի երկրները փաստորեն պաշտպանում են բազաները, որոնք իրենք էին պարտավոր պաշտպանել իրենց։ Ընդ որում, դրա համար օգտագործում են ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարներով գնված սպառազինություն, կործանիչներ, «Patriot»։ Բայց եթե հակամարտությունը տևի ևս մի քանի շաբաթ, ապա այդ ամենը պետք է վերալիցքավորվի։ Որտեղի՞ց վերցնել… Եթե, օրինակ, «Patriot» հրթիռների տարեկան արտադրությունն արդեն ավելի քիչ է, քան ծախսվել է»։

Ըստ փորձագետի, թե՛ Բահրեյնը, թե՛ Էմիրաթները, թե՛ Սաուդյան Արաբիան խփում են իրանական հրթիռները, բայց իրենց սպառազինության պաշարները համալրելը ներկայիս պայմաններում դժվար կլինի:

Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին Արաբական Միացյալ Էմիրությունների արևելյան ափին գտնվող «Ֆուջեյրա» նավահանգստին իրանական դրոնների հարվածի հետևանքների կադրերը: ԻՀՊԿ- ն նաև հանդես է եկել հայտարարությամբ, որ Իրանը հարձակվել է ամերիկյան «Citibank»-ի Դուբայի և Մանամայի մասնաճյուղերի վրա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.facebook.com/reel/780398601417340

https://x.com/PressTV/status/2032567878789066872

https://www.youtube.com/watch?v=JvOtNMxCmpM

https://www.youtube.com/watch?v=ryk-MUr9do0

https://www.youtube.com/watch?v=rOR2lz_DnLQ

https://www.youtube.com/watch?v=WdjjdgJ3joo

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ